Ինչպես և ակկալվում էր, Խոզից ու Անդոնից հետո հերթական նիկոլականն է փորձել «աչոկ» հավաքել ՀՅԴ-ի շրջաբերականի թեմայով. Նիկոլի աշխատասեղանի մանրէի կարգավիճակ ունեցող Չախոյան Տարոնը, մխտռելով ֆեյսբուքյան տիրույթը, ՀՅԴ-ին ազգի դավաճան է հռչակել՝ պնդելով, թե չնայած պաթոսախեղդ ելույթներին՝ ՀՅԴ-ականները փաստացի պատրաստ են ՀՀ պետականությունը զոհաբերել: «Հիմա դաշնակները, ՀՀ անկախությանը դեմ լինելով, կո՞ղմ են, թե՞ կողմ լինելով՝ դեմ են: Էրթամ ձեզի համար շրջաբերական բերեմ․․․»,-ծաղրել է ծաղրի առարկա հանդիսացող Տարոնը:
Տարոնի լավ կանի՝ Նիկոլի հրաժարականի տեքստը գրի, քանի որ եթե այդ տեքստը հնարավորինս արագ պատրաստ չեղավ, Հայաստանի անկախությունը զոհաբերվելու է Իլհամի ոտքերի տակ այնպես, ինչպես զոհաբերվեց Արցախինը բոլորի աչքի առաջ:
Ի՞նչ էր ՔՊ-ն անում, երբ իշխանություն էր վերցնում քուչեքում: Նիկոլը Արցախին անկախություն ու պայծառ ապագա էր խոստանում՝ վստահեցնելով, թե համազգային պայքարն իր տրամաբանական ավարտին է հասցնելու: Մինչդեռ պետք է դառնար այդ պայքարի գերեզմանափորն ու ընկներ տարոնների ֆեյսբուքյան ֆեյք գրառումների ու միլիցեքի հույսին,որ երաշխավորի Հակոբյան Աննայի բարեկեցիկ ու բազմազբաղ կենցաղը. տարոնները Նիկոլի աթոռն են պաշտպանում քարոզչական տիրույթում, մահակավորներն էլ՝ քուչեքում, որ Նիկոլը մնա ու ազգին մինչև վերջ փուռը տա:
Տարոնը երևի կարծում է, թե երբ թուրքերը գան, իր փափուկ տեղերին ձեռք չեն տա: Ոչ միայն ձեռք են տալու, այլև անբռնազբոս կերպով մտնելու են ու դուրս գալու…